Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/290

Այս էջը հաստատված է

Բայց էն ընկերներս ո՞ւր են գնացել -
Ո՞ւր են Անուշը, Սարոն ու Մոսին...

[Եվ ահա նորից ժըպտում են սըրտիս
Ինձ սիրող աչքերն, աչքերն հարազատ,
Եվ ահա նորից թռչում եմ իմ սիրած...
30 Եվ սիրտս առողջ և միտքըս ազատ]։
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։

[Լեռան ուսերից ահա ճառագում,
Քրքում է թափում պայծառ առավոտ,
Ամպ ու <1 անընթ.> ելնում մութ-մութ ձորերից,
Բուրմունք են շընչում [մարգեր] ու արոտ։
Թնդում է ահա աղմուկը բինի
40 Ամպերի տակին-սարերի լանջին,
Եվ բոլորն ահա նորից կենդանի,
Կանգուն ապրում են աչքիս առաջին։
__________

25 Բայց ո՞ւր են, էլ ո՞ւր են օրերն-էն ընկերները,
27 Եվ ահա նորից ես մանուկ <....>
36 ա Բացվում է ահա պայծառ առավոտ,
բ Բացվում է ահա լեռան ուսերից
37-38 Եվ շնչում ես թարմությունը վաղորդյան,
Եվ բույր են շընչում մարգեր ու արոտ։
39-40 ա Եվ ահա անզուսպ աղմուկը բինի
բ Եվ ահա զվարթ <...> կյանքը բինի
Թնդում է-շարժվում մի սարի լանջին,