Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/291

Այս էջը հաստատված է




Ջա՜ն, ականջ արա, հովիվն է երգում.
Ա՜հ, ձենիդ մատաղ, ա՛յ իգիթ չոբան,
Ապրում է, ապրում այդ ձայնն իմ հոգում,
Այդ ձայնը հուժկու՝ հոտի պահապան:

____



Եվ լըսել եմ ես երբ մութ գիշերով
Տարափ վշշալիս, կայծակ ճայթելիս,
Որոտում Էր նա ահեղ շեշտերով,
50 Ահ ու տագնապին մեզ սիրտ Էր տալիս։
51 [Լսել եմ զվարթ, հարազատ վայրերում
Գարնան օրերում, երբոր նա բերին,
Զիլ երկար ու ձիգ թնդում Էր ծորում
Բերա Էր կանչում իրան գառներին]։
[Երբ անփույթ խաղով սարերի վրա
Հոսում Էր աշխույժ վըտակի նման,
[Երբ ախ ու վախով] փոթորկի առաջ
Մըղկտում Էր <......>]
Երբ անփույթ խաղով առվակի նման,
60 Հոսում Էր աշխույժ սարերի լանջում,
[Երբ ախ ու վախով] լուսնյակ գիշերին,
[Գիշերվա խարույկի առաջ մղկտում Էր նա]։

____________



Խառնվում իրար և տարածվում են,
Խոռոչ ու ծործոր բռնում, լցվում են։
__________
43-44 ա Եվ ահա լըսիր - հովիվն Է երգում.
բ Է՜յ ականջ արա, հովիվն Է երգում.
Ա՜խ, ձենիդ մատաղ, այ իգիթ չոբան.
47 Հիշում եմ ես, երբ մութ գիշերով
61 Լսել եմ զվարթ, անհոգ օրերում,
57 Զիլ երկար ու ձիգ կանչում Էր ծորում,
59-60 Լսել եմ երբոր <1 անընթ.> անհոգ խաղով
67 Երբ թաքուն ցավով - փոթորկի առաջ
50-60 Երբ անփույթ խաղով վտակի նման,
Հոսում Էր աշխույժ սարերի վրա
61 ա Երբ ախ ու վախով մղկտում Էր <...>
բ Երբ ախ ու վախով մթում գիշերվա