Գ ինքնագիր
Կանչում է դարձյալ, կանչում անդադար
Այն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն, ահա, փըռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ
Ու ձըմրան երկար գիշերը նըստած
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։
Դեպ այն սարերը, որ վես, վիթխարի
10
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես, ուրախ հարսանքում,
_________
1
ա Քարշում է ահա թովչանքը ուժով
բ
Կանչում է, կանչում թովչանքով լըցված
գ
Կանչում է դարձյալ, կանչում է <1 անընթ.>
3
ա Ու փըռեց հոգիս թևերն աշխուժով
բ
Ու թևերն, ահա, ուրախ տարածած
ա
Ու թևերն, ահա, տարածած օդում
4
Թըռչում է ուրախ, թըռչում դեպի տուն։
9
Դեպ այն լեռները, որ վես, վիթխարի,