Պերճ Արագածի նազանի դըստեր,
Որ Դև-Բեդ, Դև-Ալ և այլ հըսկաներ
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի
Փախցրրին բերին [անառիկ] Լոռի։
[Ողջո՜ւյն, վեհափառ լեռներ երկնահուպ,
Ո՜վ հըրաշալիք հըզոր արարչի,
Եվ ահա հոգիս, [ինչպես] վառ ասուպ,
20
Թըռած գալիս է ձեր գըլխին հանգչի։
Այդ գագաթներին, այդ բարձունքներին
Խոր [ձորերից] բարձրանում են վեր,
Այդ մութ ամպերում, որ ձեր գըլխներով
Անցնում են անհետ, ինչպես երազներ։
Վըճիտ փըրփըրուն ջըրերի վըրա,
Որ ժայռի տակից [հորդառատ] բըխում,
_____________
13
ա Պերճ Արագածի ծաղկաշատ դստեր
բ
Պերճ Արագածի ծաղկելի դըստեր
15
Խոլ-խոլ հըսկաներ մըթին աշխարհի
13-16 ա Այն մեծ հարսանքում ծաղկունքի դըստեր,
բ
Այն մեծ հարսանքում նազանի դըստեր
Որ Փախցրին Լոռու ահեղ հըսկաներ*։
19
ա Եվ ահա հոգիս, ինչպես մի ասուպ,
բ
Եվ ահա հոգիս, հրաշունչ ասուպ,
21
ա Այդ մութ ժայռերին, որ գոռոզ սիրով
բ
Այդ սեպ ժայռերին, որ գոռոզ սիրով
22
ա Խոր <1 անընթ.> բարձրանում են վեր,
բ
Երազում են վեր ու ապրում են վեր,
23
ա Թեթև ամպերում, որ ձեր գըլխներով
բ
Մըթին ամպերում, որ ձեր գըլխներով
24
ա Գալիս են անցնում ինչպես երազներ։
բ
Անցնում են հանդարտ, ինչպես երազներ։