Իմ անհոգ ուրախ մանկության նման
Դալարի միջին խայտում են, խաղում]։
է՜յ կանաչ սարեր, է՜յ հին ծանոթներ,
30
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան սիրելի դեմքեր,
Անցե՜լ են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում,
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց ապրում են դեռ իմ սըրտի միջում.
Բայց եկել եմ ես նրանց եմ կանչում,
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշե՜ր.
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
40
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես։
__________
25-28 Այդ պաղ, փրփրուն աղբյուրների մոտ,
Որ մամռոտ ժայռից հորդառատ բըխում,
ա
Դալարի միջին կայտառ, ծիծաղկոտ
Երեխի նըման խընդում են, խաղում։
բ
Ինչպես ես էի երբեմըն խաղում
Իմ անհոգ <...> մանկության նման.
29
է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ լեռներ,
31
ա Երջանիկ օրեր, սիրած ընկերներ.
բ
Ու միտըս ընկան սիրած ընկերներ.
գ
Շատ պայծառ օրեր, սիրած ընկերներ.
36
Բայց մընում են դեռ իմ սըրտի միջում.
37
ա Բայց ես կարոտած նրանց եմ կանչում,
բ
Սակայն ես դարձյալ նրանց եմ կանչում,
գ
Չեն անցել, սակայն, իմ սըրտի միջում,
38
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս առաջին հուշե՜ր.
41
Տխուր ձայնով կանչում է հանդես։