Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/296

Այս էջը հաստատված է

Դուրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դուրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ.
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրեք պոետի հաճույքը վըսեմ։

4



Եվ [մութ] այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
50 Թնդում է զվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թարմ, ցողապատ լեռների լանջում...
Սո՜ւս, ականջ արա-հովիվն է կանչում:

5


(Հովիվն երգում է)



Աղչի, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալի խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
60 [Չոլեր չափելով],
Ոչխարըս անտեր,
_________

47 Թավուտ ծըմակի կեսմութ խորքերից,
50 ա Թընդաց վերըստին աղմուկը բինի,
բ Թընդաց վայրենի աղմուկը բինի,
գ Հնչում է զվարթ աղմուկը բինի,
52 Եվ բոլորն, ահա, նորից կենդանի
53 ա Վերկացան աշխույժ վաղորդյան մութից,
բ Կանգնեցին աշխույժ վաղորդյան մութից,
56 ա Աղչի, սևասիրտ, նըստիր վըրանում.
բ Աղչի, անիրավ, նըստիր վըրանում.
59-60 Չոլեր չափելով,
Խաղեր կապելով,