Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/298

Այս էջը հաստատված է

Պարկեշտ կաց, ա՛ղչի, ամոթ է, ամոթ...
-Ա՜խ, սիրտըս, նանի, չըգիտեմ ընչի,
Մեկ լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մեկ թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ թե ուր, չըգիտեմ թե ուր...
-Նանի ջան, նանի, կուժը թող առնեմ,
Աղջիկների հետ աղբյուրը գընամ.
Ինչու <1 անընթ.> [սիրտըս մթնում է]
100 Քանի դագի մեջ ես նըստած մընամ,
Տես ինչ արևոտ < . . . >

7



...Կըժերն ուսած, թըրվըռալով,
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում լեռն ի վեր։

Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փըրփըրում,
էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

110 Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յա՞րս էլ խըմեց էդ ջըրից։

___________

97 Նանի ջան, նանի, թող կուժը առնեմ,
98 ա Աղբյուրը գընամ ընկերներիս հետ
բ Ընկերներիս հետ աղրյուրը գընամ
100 ա Մինչև երբ դագի մեջ ես նըստած մընամ,
բ Մինչև երբ դագումը ես նըստած մընամ,
105 ա Երգ են երգում սարն ի վեր։
բ Երգը ձըգվում լեռն ի վեր։
դ Երգը թընդում ձորն ի վեր։