Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/299

Այս էջը հաստատված է

Յարաբ խըմեց, յարաբ հովցավ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցավ, յարաբ անցավ
Դյուգուն ցավը ջիգյարի։

-Աղչի, քու յարն եկան անցավ
Վառված-տարված քո սիրով.
120 էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...

Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փրըփրըում,
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուտ, հանգուր էն սարում։

[Կըժերն ուսած դուրս են գալի
Աղջիկները մութ ամպից,
Աղչի, ութով դուք գընացիք,
Ո՞ւր է մինը ձեր խըմբից]:

8


130 Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայի՜ն, թեթևասա՜հ,
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
___________

115 ա Ջահել սիրտը իմ յարի
բ Խելառ սիրտը իմ յարի
117 Դյուգուն դարդը ջիգյարից։
120 Դարդոտ ջիգյարն եկավ անցավ,
125-127 Սիրտը էրված էն սարում։
Կըժերն ուսած թըրվըռալով
Ջուր են բերում աղջիկներ,
129 Ո՞ւր է մինը ձեր փընջից։