Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/300

Այս էջը հաստատված է

Ահա վառվեց վարդ առավոտ,
Ցնցուղ զարկեց աշխարհին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Բույր են խնկում անմահական։

Ամպն ու ծուխը խառնած իրար,
Վեր են ելնում հանդարտ, խաղաղ.
140 Հազար ձայներ <1 անընթ.> հեշտաբար,
Հազար <2 անընթ.>

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա -
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

9


Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած
__________

134-135 տողերի փոխարեն՝
ա Ահա վառվեց վարդ առավոտ,
բ Ահա ծաղկեց վարդ առավոտ,
ա Ցընցուղ զարկեց սարին, ձորին,
բ Ժըպտաց քարին, սարին, ձորին,
գ Պայծառ ժըպտաց սարին, ձորին,
դ Ժըպտաց պայծառ սարին, ձորին,
ե Վառ վարդ թափեց սարին, ձորին,
զ Վարդ է թափում սարին, ձորին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ
137 ա Բուրում վերև ու աշխարհին:
բ Խընկում բույրով գարնանային։
138-140 Ամպն ու ծուխը իրար խառնած,
Վեր Է ելնում սարից, ձորից,
Ահա զարթնեցին ձայները սարի
143 Սահում ժամերն անո՜ւշ, անո՛ւշ.
146 Ու հանգիստ նանի սըրտի մեջ հանկարծ
147 ա Ձեն տըվավ թաքուն մի մութը կասկած,
բ Ձեն տըվավ թաքուն չարախոս կասկած.