էն, որ մոլորված նրստած եմ մընում,
Ո՞ւմ մոտ եմ լինում.
[էն, որ <. . .> ու վեր եմ թըռչում,
էն դու ես կանչում,
էն, որ գընում եմ ու տեղ չեմ հասնում,
էն քեզ եմ տեսնում,]
210
էն, որ հառաչում ու ա՜խ եմ քաշում,
էն ում եմ հիշում...
Ա՜խ Անո՜ւշ, Անո՜ւշ... Անուշ...»
Արբեցած, անուժ
Հառաչեց հովիվն ու կըրծքին ընկավ,
Հալվեցավ, հանգավ։
-Անո՜ւշ, այ աղչի Անո՜ւշ, տուն արի,-
Կանչում է մայրը, հառաչում, կանչում.
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նա՜նի՜,-
Ձորից աղջըկա ձայնն է ղողանջում։
220
Ու մազերն անկարգ տված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
[Այրվում են աչքերն անուշ կրակով],
Անուշը փախած եղնիկի նըման։
[Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին [տարած] ուսաշոր չըկա,
____________
205
Քեզ հետ եմ լինում,
211
ա էն քեզ եմ հիշում...
բ Անուշ եմ հիշում...
220
ա Ու մազերն արձակ, ոտները շաղոտ
բ Ու ճոխ մազերը տված թիկունքով
222
Ամպերի տակից դուրս է գալիս նա,
223
[Այրվում են աչքերն այնպես կըրակով]
224
ա Խրտնած, շըշկըլած եղկիկի նըման։
բ
Որսկանից փախած եղնիկի նըման։
գ
Աղջիկը փախած եղնիկի նըման։