Թողել է ձորում, ջըրի եզերքին,
Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա]։
Հևում է արագ ու սիրտը բռնում,
230
Այրվում են աչքերն կըրակի նման,
Աչքերն բըռընկած։
Նայում է շուրջը ու նայում է ցած.
-Նանի, վախեցի,-գանգատվում է նա
Եվ ուզում Է լալ, չի կարողանում։
-Նանի, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծես թե թուրքեր Էին լողանում...
Անիծում Է ծեր մայրը բարկացած
Իր մըտքամոլոր, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով, իջնում Է նա ցած
240
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով,
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
-Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկեք մատաղ սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
__________
236
ա Թվաց, թե թուրքեր Էին լողանում...
բ
Կարծեցի, թե թուքեր Էին լողանում...
238-239 Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անիծելով իջնում է նա ցած
266
Մլատ <...> ոգիներ
268
Բախտը ողբանք վաղամեռ: