Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/305

Այս էջը հաստատված է

Օխտն աղբյուրից ջուր է առել
250 Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել բախտի ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել-
Բարի ժըպտան իր սերին։

Աստղերն ահա ցոլուն-փայլուն,
Բախտ են ժըպտում դեպի ցած,
[Մենակ] նըրանց աստղը անհուն
260 Երկնում կորավ դալկացած...

[Եկեք քույրեր, սեգ սարերի,
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկեք ջահել սիրահարի
Սեբը ողբանք վաղամեռ]։

Ափսո՜ս Անուշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս [անուշ] քու սերին,
Ափսոս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսոս էդ ծով աչքերին։

Վա՜յ քեզ, ջահել չոբան իգիթ,
270 Վայ անմուրազ քու սերին,
Վայ էն կանաչ-կարմիր թագիդ,
Ի՜նչ վաղ ընկավ փըշերին։
____________
252 ա Կորավ նրանց ասաղը անհուն
բ Մենակ նըրանց աստղն Է <...>
260 ա Նըրանց աստղը դալկացած...
բ Երկնի ծոցում դալկացած...
263 Եկեք անբախտ սիրահարի
272 Էդ <. . .> ընկավ փըշերին։