Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/306

Այս էջը հաստատված է

Ու նըրանց հետ, ցող-արցունքով
Լըցրած սըրտերն ու աչեր,
Սարի ծաղկունք մեղմիկ սյուգով
Հառաչեցին էն գիշեր։

Վո՜ւշ-վո՜ւշ Անուշ, վո՜ւշ-վո՜ւշ քուրիկ,
Վուշ քու սերին, քու յարին,
Վուշ-վուշ Սարո, վուշ-վաշ իգիթ,
280 Վուշ քու սիրած սարերին։

Եկեք, քույրեր,
Սեգ սարերի աղջիկներ...
Ու փերիներն այսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

Երգում էին ու ձեն տալի
Հընչուններով դյութական
Ու հենց ցոլաց շողքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
290 Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։

13


(Առավոտը)



Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
__________
274 Լըցված սըրտերն ու աչեր,
275 ա Խոտ ու ծաղիկ մեղմիկ սյուգով
բ Սարի ծաղկունք տխուր սյուգով
278 Վուշ քո սերին, քո յարին,
280 Վուշ քո սիրած սարերին։
283 Եվ փերիներն այսպես տըխուր
285 Կանչում էին ու ձեն տալի