Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/307

Այս էջը հաստատված է

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, լայլա,
Սև սարեր յայլա,
300 Յայլա ջան, յայլա։



Երգ ու բույր խառնած,
Թև թևի թըռնած
Զուգում են լեռներ.
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր յայլա,
310 Յայլա ջան, յայլա։



Եկավ համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում-
Ո՞վ Է մեզ գըրված։
Ա՛յ ջան տղա, չոբան տղա, ո՞ւմն ես դու,
Աստվա՜ծ գիտի, աշխարհ գիտի-իմն ես դու։

Դե հանի՛ր, աղջիկ,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
320 Էն իգիթ յարին։
Բեղը ծիլծիլ, բոյը թիլթիլ Էն յարի
Ինչ դարդ ունիմ քանի նա կա աշխարհի։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա։


__________
299 Հով սարեր յայլա