Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/308

Այս էջը հաստատված է


Հուր-սրտեր յայլա,
Յայլա ջան, յայլա,



Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում,
Մեկին ելնում Է իր երազն ու սեր,
330 Մյուսի մուրազը սրտումն Է մընում։

Պտույտ Է տալի վիճակը նորից
Քուշուշկը գլխին ծաղիկ ծաղկամեր,
Թնդում Է ջան զյուլում <...> սըրտերից
Ու հետը թնդում Էն սարեր։
[Ու ձըգեցին քուքուշկը կըրկին,
Ձգեցին մատաղ ծաղկամոր գըլխին,
Թընդաց «ջան գյուլումն»-հետը թնդացին
<........> սար ու ձոր]։

Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,
340 Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Քեզ սիրի ով որ, աղջիկ։

[Ինչու երգեցին այս չարագուշակ
Տխուր ջան գյուլումը, իրենք Էլ չիմացան
Ու ծաղկամերը]։
Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Տարաբախտ աղջիկ, նազելի Անուշ,

___________
327 ա Թընդում են երգեր, թընդում են սըրտեր,
բ Թընդում են երգեր, այրվում են սըրտեր,
329 Մեկին ելնում է իր մուրազն ու սեր,
331-332 Ու ձըգեցին քողը կըրկին
Ձըգեցին գըլխին մատաղ ծաղկամոր
335-336 Պըտտվում Է լուռ վիճակը նորից
Քուշուշկը գըլխին մատաղ ծաղկամեր,
338 ա Ու հետը թնդում ձոր ու լեռ։
բ Ու հետը թնդում ձոր ու սարեր։
339 տողից հետո`
Ջան գյուլում, ջան, ջան։
347 Սևաբախտ աղջիկ, նազելի Անուշ,