Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/310

Այս էջը հաստատված է

[(Սուտ բան է, քույրիկ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
380 Սիրտըդ մի՛ կոտրիր սուտ բանի համար,
Քո խաղըդ խաղա, շան գյուլում ասա)]։

(Խումբը եըգում է)


[Համբարձում յայլա և այլն]
Աղջի, բախտավոր, երնեկ քո սերին,
Երնեկ քո սերին, քո սև աչքերին։
Համբարձում յայլա,
Սեր-օրեր յայլա։
[Իգիթ յար ունես,
Մեջքիդ սար ունես],
Մհռնեմ գարունքիգ,
390 Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։
Համբարձում յայլա-
Սար-յարեր յայլա։
[Աղջի բախտավոր,
Երնեկ քո յարին,
Քո <...>
Ման եկած սարին]։
Սև սարեր յայլա <...>
_________
384 Քո սարի սովոր սև-սև աչքերին
386 ա Հուր աչքեր յայլա
բ Լավ օրեր յայլա
389 Մեռնեմ բուրմունքիդ,