Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/312

Այս էջը հաստատված է


Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը քիփ-պինդ խըրում են գոտին,
Գետնին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում, փախս տալի կըրկին:
[Բռնում են իրար կոպիտ ու համառ
Բուռն են հավաքում մեկ մեկու օձիք]։

430 Ադաթ կա, սակայն, այն մութ սարերում.
[Ու միշտ] հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր-իգիթին։
Ու իրար բռնած Սարոն ու Մոսին
<...> ընկնում խոզապարկուկի,
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դժվար Է իբրև հաղթել մեկմեկի.
Իզուր Է գոռում ամբոխը հարբած,
Զուր սրտատըրոփ նայում աղջիկներ,
440 Եվ զուր Է Անուշն իր շունչր հատած,
Աառել-դժգունել ու դարձել պատկեր։
Անուշը կանգնա՜ծ... Ահա նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ,
Աչքերի առաջ մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք...
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի
Կատակի տալով թողած Էր իրեն,
Արբեցած Սարոն ծընկեց կատաղի,
________

430-432 Ադաթ կա հընուց այն մութ սարերում.
Ու միշտ հընազանդ այն հին ադաթին,
Ամբոխի առաջ իգիթն իր օրում
435 Քաշքըշում են դեռ,
440 Եվ զուր է Անուշը իր շունչը կտրած,
441 ա Դալկահար կանգնած, ինչպես մի պատկեր:
բ Դալկահար կանգնել, ինչպես մի պատկեր։
442 ա Անուշը կանգնա՜ծ... նըկատեց Սարոն,
բ Անուշը կանգնա՜ծ...Սարոն նըկատեց,
448 Սիրտը թունդ առավ ու զարկեց արագ,
448 ա Արբեցաց Սարոն զարկեց կատաղի,
բ Սիրահար տղան ծընկեց կատաղի,