Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/313

Այս էջը հաստատված է


Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
450 Ամբոխը թափվեց հարա-հըրոցով.
Վեր թըռցրեց իգիթ փահլևաններին,
Եվ, ուրախության աղմուկ-գոռոցով,
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
Ցնծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
[Ու թագավորի թախտիցը Սարոն
Պարգև ստացավ մի կարմիր խընձոր,
460 Ու փարդի տակից նայում են նրան]
< . . . . . . . . . . . . . >:
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում.
-Թող գա,-գոռում Է,-որ բըռնենք նորից,
Թե չէ, նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։
Ու ամեն կողմից ուրախ հըրհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.
-Չէ՛ լավ, էդ չէ՛լավ,
Վեր չի գըցել դեռ,
470 Մոսին թոլ էլավ,
Խոզապարկուկ էր...
Հա՛, հա՛, հա՛, տըղերք,
Շատ էլ լավ կանի...
Մեջքը թափ տըվեք,
Թող մին էլ բըռնի...

___________

457-458 Նայում են անթիվ հարսն ու աղջըկերք։
Եվ թագավորի թախտիցը Սարոն
462 ա Բայց ընկած Մոսին դեռ չէր հանդարտվում.
բ Վեր կացավ Մոսին, գոռում էր, թընդում.
463 -Թող գա, -ասում էր,-որ բրոնենք նորից,
466 Եվ ամբոխն <...> ուրախ հըրհըռում,
467 ա Ծաղրով թունալի կանչում են, գոռում.
բ Չար ու թունալի կանչում են, գոռում.