Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/314

Այս էջը հաստատված է

Հա՛, հա՛, հա՛, տըղերք,
Մեջքը թափ տըվեք...
Ու իսկույն հարբած հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր,
480 Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։
-Ամոթ քեզ, Մոսի, թուք ու նախատինք,
Ամոթ քեզ նըման գոված իգիթին.
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին:
Ի՜նչպես վեր ընկար դո՜ւ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՜ւ... կուչ գաս թաքուն Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց...
490 Եկա՞ծ էր էս բանն իսկի քո գըլխին,
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռիր, էլի, գետինը մըտիր,
Տանը վեր ընկիր, իլիկ պըտըտիր...

-Վա՜յ, վա՜յ, Մոսի ջան, ինձ մի՛ ըսպանիր,
Սըրանից հետո չեմ սիրիլ նըրան.
<. . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . .>
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած,
500 Մոսին փալկտուն խանչալը ձեռին
Ուզում էր նըրան մորթել աչքը բաց:

____________

478-481 Եվ Մոսին ուրախ հարսանքի տանից
Դուրս եկավ իսկույն սաստիկ վիրավոր,
Արյուն էր կաթում սևակնած սըրտից,
Գընում էր ըշտապ, քայլերը մոլոր։
490 Եկե՞լ էր էս բանն իսկի քո գըլխին,
491 ա Որ ծիծաղեցնես քեզ վըրա խալխին...
բ Ծաղրատեղ դառնաս բովանդակ գեղին...
500 Մոսին կատաղի, խանչալը ձեռքին,