Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/316

Այս էջը հաստատված է

530 Գուցե գիշերս էլ գազազած, անքուն,
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծայրով սըրտիցը հանի։
Ով գիտի-գուցե հենց այս գիշեր էլ,
Իգիթ ոսոխներն անհաշտ ու համառ,
Մեկ մեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկ մեկից վըրեժը առնելու համար։
Կարող է նաև պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը-արդյունքը հընձի,
540 Գիշերվա ժամին, հըրով բըռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի։

ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ


[ԵՐՐՈՐԴ ԵՐԳ]


XXI, XVII



Ամպերը դանդաղ ուղտերի նըման
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում,
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է ժըպտալով պռունկը հանում։
Գյուղումն աղմուկով իրար են անցնում:
Կըտեր ծայրերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում,
Հրացանների կիսերից բըռնած:

__________

530 ա Գուցե գիշերս Էլ խանչալը հանած,
բ Գուցե գիշերս Էլ կատաղած, անքուն,
գ Գուցե գիշերս Էլ իր հերսից անքուն,
դ Ով գիտի, գուցե և այս իրիկուն
ե Ով գիտի, գուցե գազազած <. . . >
532-533 Եթե Սարոյի սիրով պահպանած`
Անունը իրեն սըրտից չըհանի։
545 Նոր Է իր զըվարթ պռունկը հանում։