Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/318

Այս էջը հաստատված է

Բարձր սարեր, ա՛յ սարեր,
Ձեն եմ տալի «վայ» սարեր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք,
Իմ դարդերի թայ սարեր։

Որս եմ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին-ձեզ արած,
580 Կուզեմ կորչեմ անգուման,
Էս աշխարքից բեզարած։

Կորչեմ բեզար դատարկուն,
Քար-սարեսար դատարկուն,
Մեռնեմ, պըրծնեմ Էսօրից,
Բալքի առնեմ դադար-քուն։

Ա՜խ, կըմեռնեմ, ամա նա
Վայ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ Էս ցավից,
Աչքը լալով նա մընա։

________



Ու լեզու առավ գյուղը, սկսավ խոսել։ Ու երազ տեսան շատերը գյուղում։

XXV [I]



590 Աղջի, Վարդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցիր, տես ինչ է ասում.
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում,
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն-ձենի տըված։
____________

579 Ձեր սարերը-ձեզ արած։
584 Մեռնեմ, պըրծնեմ աշխարհից,
591-592 տողերի փոխարեն՝
Մի գարիդ գըցիր, ինչ է ասում, տես.
Տեսիլք եմ տեսել [իբրև] գիշերս երազում,
[Մի մըտիկ արա, տես ինչ է ասում]։
Վերջին երկու տողերը համարակալումով տեղափոխել է։