Դու քանի՞ գլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նրա հետ։
Խըռնված գյուղացիք կըտուրից իջան`
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
630
Մի պատկառելի հըսկա ալևոր։
-Դուրս գնացեք, դո՜ւրս,-գոչեց տերտերը,-
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի։
-Մի՛ լար, իմ աղջիկ, ինձ խոստովանիր,
Սիրում ե՞ս նրան, քո կամքով փախա՞ր.
Եթե սիրում ես, էլ դարդ մի՛ անիր,
Պիտի պսակեմ ես ձեզ իրար հետ։
-Ի՞նչ են հառաչում... Այն ով էր, մի տես,
640
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես...
Ո՞վ է ըսպանել... Մոսի՞ն... ո՞ւմ... ո՞ւր...
-Անո՜ւշ, հե՜յ, Անո՜ւշ... ջուր հասցըրեք, ջո՜ւր...
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ [սաստիկ] սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կտրիճներ։
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նրանց առջև ահռելի բացվում,
650
Թըշշում է ձորը արյունով լըցված։
__________
627-628 Խառնըված գյուղացիք կըտուրից իջան
Մեղմելու անզուսպ բարկությունը հոր,
638
Պիտի պսակեմ ես ձեզ անպատճառ։
640
Որ դուրսը, հանկարծ աղմըկեց այդպես...
648
Թըռչում են, ինչպես ահից հալածված,