Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/322

Այս էջը հաստատված է

Տըղերքն էլ տրտում կորացած գլխով
680 Մընացին մոտիկ քարերին նրստած։
Ողբացին անշունչ դիակի վըրա
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նոր,
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Ու նրա մասին, որ ընկերները
Հանդը գնալիս, Սարո կըկանչեն,
Որ սարից, փախած սոված շըները
Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն։
Որ հով սարերի սովորած նանը
690 էլ սար չի գընալ առանց Սարոյի,
Սև շորեր հագած կընըստի տանը,
Տեսած օրերը միտը կըբերի։
Եվ ամեն դատարկ մի հիշողություն
Կտրատում էին սիրտը խեղճ նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն-
Մի անգամ խոսա, աչքը բաց անի։
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը կապտել, չորացել էին,
Նրանց արանքից ատամները բաց
700 Սիպտակ շարքերով երևում էին։
-Ինչո՞ւ չես խոսում, ինչո՞ւ չես նայում,-
Նախատում էր նա անխելք ու <...>-
Դու իմ գերեզմանն ինչո՞ւ ես խըլում,
Դավաճան որդի, թշնամի որդի...
Ապա կատաղած, հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը կոծում,
Ու լալիս էին ձեն-ձենի տըված։
Գիշերը հասավ, սաստկացավ մութը,
710 Ու նըվաղեցին ձայները տրըտում,
__________
679 Տղերքն էլ տրտում, <...> գլխակոր
684 Անտեր մընացած իր <1 անընթ.> յարի մասին.