Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/323

Այս էջը հաստատված է

Բոլորը լըռեց, մենակ Դեբեդը
Սըգում Էր անդուլ գիշերվա մըթնում։
Սըգվոր գետը-
Ծեր Դեբեդը,
Սիրտը քրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին
Դեռ ծեծում Է,
720 Հեծեծում Է։

էջի ձախ կողմում՝
Մըրկած արտեր
Ծաղիկ է ցանում առանձին Անուշը, շողոմքոր խոսքեր է ասում.
Ելման-վարար.
Մլարն աչերս առել <...>

XXX



Լըսիր, Ժողովուրդ, <...> տատին
Մի զարմանք տեսիլք տեսա Էս գիշեր,
Աստված ողորմի մեր գեղին, հանդին,
Սիրտըս դողալուց վեր չի նըստել դեռ։
Մի ջուխտ մոմ ձեռիս, գիշերն երազում
Կանգնած եմ իբրև մեր ժամի դըռան,
Մին Էլ զարհուրիկ մի ձեն եմ լըսում,
Թնդում են ահեղ կայծակի նըման,
Երկինք ու երկիր իրար խառնըվեց,
730 Մըթնեց, սասանեց, դողաց սար ու ձոր,
Ու մին Էլ տեսնեմ առաջըս կանգնեց
Դեղին թիկունքով մի բոզ ձիավոր։
Առաջըս կանգնեց զարզանդ որոտաց.
-Ճանաչո՞ւմ ես ինձ, մեղավոր դու կին*,

________

721 Լըսիր, ջամահաթ, լըսեցեք.
728 ա Ահագին մի ձեն կայծակի նըման,
բ Թնդաց ահագին կայծակի նըման,
*Այս տողից հետո ձեռագրում մի քանի էջ պակասում է։