Գարունը եկավ, hավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ hագան,
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում է մոլոր,
Շըրջում է մոլոր, խընդում ու լալիս,
740
Երգեր է ասում ու ման է գալիս...
Սիրուն աղջիկ, ի՞նչ ես լալիս,
էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
էս ձորերում ամեն օր։
[Թե լալիս ես-վարդ ես ուզում,
Մայիս կըgա-մի քիչ կաց.
Թե լալիս ես-յարդ ես ուzում],
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց...
[Արտասվելով], լալով այդպես
750
Ետ չես դարձնիլ էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր hանգցնում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
Նրա անբախտ հողի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
էսպես է կարգն աշխարհի։
-Շնորհակալ եմ, անցվոր ախպեր,
Աստված պահի քու յարին...
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
760
Անուշ ծիծաղն աչքերին...
__________
742
ա Ասավ օտարն աղջըկան.
բ
Ասավ անցվորն աղջըկան
744
ա էս ձորերում դու այնքան։
բ
Էս ձորերում մենավոր։
գ
էդպես տըրտում մենավոր
749
Արտասվելով ու ման գալով
7Տ7
-Շնորհակալ եմ, ազիզ ախպեր,