Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/325

Այս էջը հաստատված է

Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ.
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ...
[Այսպես է ասում] ու ման է գալիս,
[Երգեր է ասում], երգում ու լալիս,
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր,
Բայց լալիս է նա ու երգեր ասում.
770 Ու միշտ այն [անմիտ] տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Ձորերը մնացին դատարկ <. . .>
Սարերը մնացին որբ ու անչոբան...
Թե ինչպես հանկարծ նա գընաց հեռու...
էլ չի դառնալու, էլ չի դառնալու...

XXX


Ետ դա՛ռ, ետ, իգի՛թ,
Ետ դա՛ռ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
780 Աչքը ջուր դառավ։
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տուն արի,
Փախիր գիշերով
Ու թաքուն արի...
Ա՜խ, էն կանանչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին,
Կուռը հանած էն տըղեն...
Ջա՜ն, իմ յարն է, ջանին մեռնիմ,

__________

785-786 Ու լաց է լինում, ու ման է գալիս,
Երգեր է ասում ու լալիս, լալիս
780 Աչքը ծով դառավ: