Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/326

Այս էջը հաստատված է


790 Ծաղկի հոտով նա հարբել
Սարի լանջին, հովի միջին
Մուշ-մո՜ւշ, անուշ մըրափել...
Վե՛ր կար, վե՛ր, իգի՛թ,
Վե՛ր կար, անիրավ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ։
Արի՜, ջա՜ն, արի՜,
Քո գալուն մեռնեմ,
Թուխ չոբան, արի,
800 Կարոտըս առնեմ։
Տեսե՛ք, տեսեք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ թոն ու ձունով
Ձի են խաղում, չափ տալի...
Ախչի, ախչի, մըտիկ արեք,
էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ էր տեսել էսպես հարսնիք
-Ոչ հարս ունին, ոչ փեսա...
Բերում են, հըրե՜ն,
810 Ամա՜ն, մեր տան դեմ...
Վեր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ...
Ես էլ եմ գալի,
էդ ո՞ւր եք տանում,
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում։
Ա՜խ, չէ, ամա՜ն, ասում են, դա

___________

813-816 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝
Ես էլ եմ գալիս,
էդ ուր եք տանում,
Ինձ էլ թաղեցեք
[էդ ինչ եք անում]
Իր [մի] գերեզմանում
817 ա Ա՜խ, չէ, ամա՛ն, ի՞նչ լեշ է սա,
բ Ա՛խ, չէ, ամա՛ն, էն ով է սա,