Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/327

Այս էջը հաստատված է


Մի դիակ է <...> հոտած,
Արյունը չոր դեմքի վըրա,
320 Աչքերն անթարթ, սիպտակած։
Նա սիրուն էր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
նա գալիս էր ցողոտ-շաղոտ,
Հանաքներով ու խաղով...
[Ա՜խ, էնպես ուրախ
Ետ արի մեկ էլ,
[էն] ով կարա
Քո ճամփեն փակել...
Ոչխարդ էն սարով
330 Շուռ տուր, տուն արի,
Փախիր գիշերով,
Ու թաքուն արի...]

Ես էլ չեմ խոսի,
Չեմ խոսի քեզ հետ...
Ես կըխռովեմ-
Արի՛, մի լացացնիլ,
Ես շատ եմ լացել...

Դե, գընա բարով, դե գնա բարով,
Ես էլ չեմ անցնիլ, քո անցած սարով։

_______



340 Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի,
Նըրա ափին կանաչում է
Մերժված շիրիմն իգիթի։
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
________

818 Զարհուրելի ու հոտած,
820 Աչքերը բաց, սիպտակած։
825 Ա՜խ, Էն ծիծաղով
827 [Էն] ով է կարող
833-836 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝ «не надо».