Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/328

Այս էջը հաստատված է

Ձայն է տալիս իր Սարոյին
Ու պըտըտվում մոլորված։
Եվ հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջըկա,
850 Բայց իր սիրած տղան երբեք
Չըկա, չըկա ու չըկա...
Վըշվըշում է գետը-վո՜ւշ, վո՜ւշ,
Եվ հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է-արի՜, Անո՜ւշ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ...

________


848 Ու հոսում են գիշեր-ցերեկ
850-854 տողերի դիմաց՝ «не надо»:


Պահպանվել են նաև սույն ինքնագրի 825-838 տողերի հետևյալ տարբերակները.

I երես.
[Ա՜խ, էնպես ուրախ
Ետ արի մեկ էլ...
[էն] ով է [յարաբ]
Քո ճամփեն փակել...
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տուն արի,
Փախիր գիշերով
Ու թաքուն արի։
էլ մի ուշացնի,
10 Ես շատ եմ կացել,
էլ մի լացացնի,
Ես շատ եմ լացել...
Դե, գընաս բարով,
Դե, գընաս բարով,
Ես էլ չեմ անցնիլ
Քո անցած սարով...

__________

ա Արի, էլ մի ուշանա,
բ Եկ, մի ուշանա,