Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/330

Այս էջը հաստատված է


Դ ինքնագիր

ԱՆՈԻՇ


I


Կանչում է կըրկին, կանչում անդադար
Այն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմրան երկար գիշերը նըստած
Խոսում են Լոռու հին-հին քաջերից։
Դեպ այն սարերը, որ վես, վիթխարի,
10 Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա շուրջպարի բըռնած երկընքում՝
Հըրճվում են, ասես, ուրախ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ*
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցըրին բերին անառիկ Լոռի։
_________
1 Կանչում է դարձյալ, կանչում անդադար

  • Առասպել կա, թե Լոռու Դև հսկաները՝ Դև-Բեթ (Դեբեդ գետը), Դև-Ալ (Դըվալ սարը) և ուրիշներ, հափշտակել են Արագածի աղջիկը, բերել Լոռի։