Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/331

Այս էջը հաստատված է

II



[Ողջո՜ւյն վեհափառ լեռներ երկնահուպ,
Ո՜վ հըրաշալիք հըզոր արարչի.
Եվ ահա հոգիս, ինչպես վառ ասուպ,
20 Թըռած գալիս է ձեր գըլխին հանգչի։
Այդ գագաթներին, որ գոռոզ սիրով
Խոր անդունդներից բարձրանում են վեր,
Այդ մութ ամպերում, որ ձեր գըլխներով
Անցնում են անհետ, ինչպես երազներ։
Վըճիտ, փըրփըրուն ջըրերի վրրա,
Որ ժայռի տակից հորդալով բըխում,
Իմ անհոգ, ուրախ մանկության նըման
Դալարի միջին խայտում են, խաղում]։

III



է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
30 Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան…
Անցե՜լ են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում,
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ՝ ես` նըրանց եմ կանչում։
Ողջո՜յն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
40 Դյութական ձայնով կանչում է հանդես։
Դուրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դուրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրեք պոետի հաճույքը վըսեմ…

IV



Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից