-էն ով էր նա՛նի, որ կանչում էր մեզ.
Դու չես իմանո՞ւմ, ականջ դի՜ր, տե՜ս...
80
-Հերիք էր, Անուշ, ներս արի դադեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի` ի՜նչ աղջիկ է սա,
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա։
-Մըտիկ տուր, նանի, էն սարի լանջին
Ի՜նչքան ավլուկ է տալի կանանչին.
Նանի, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
90
Նըստիր վըրանում քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի, ամոթ է, ամոթ։
-Ա՜խ, սիրտըս, նանի, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում-ուզում է թըռչի,
Չըգիտեմ թե ուր, չըգիտեմ թե ուր...
Կըժերն ուսած, թըրվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։
100
«Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փըրփըրում,
էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր, հոնգուր էն սարում։
Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս-անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։
_____________
93
Մեկ լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,