Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/340

Այս էջը հաստատված է

Օխտն աղբյուրից ջուր է առել,
Կույս սափորով, լուռ ու մունջ,
230 Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել-
Բարի ժըպտան իր սերին...

Աստղերն ահա ցոլուն-փայլուն՝
Բախտ են ժըպտում դեպի ցած.
Մենակ նըրանց աստղը անհուն
Ծովում կորավ դալկացած...

240 Ափսո՜ս Անուշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս <. . .> քու սերին,
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերիդ...

[Վա՜յ քեզ, ջահել չոբան-իգիթ,-
Վա՜յ անմուրազ քու սերին,
Վա՜յ էն կանաչ-կարմիր թագիդ,
Ի՜նչ վաղ ընկավ փըշերին...]

Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
250 Սարի ծաղկունք տըխուր սյուգով
Հառաչեցին էն գիշեր։

-Վո՜ւշ-վո՜ւշ Անուշ, վո՜ւշ-վո՜ւշ քուրիկ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին,
Վո՜ւշ-վո՜ւշ Սարո, վո՜ւշ-վո՜ւշ իգիթ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...

-Եկեք քույրեր, չըքնաղագեղ,
Սեգ սարերի աղջիկներ...
__________
299 Սևում կորավ դալկացած...