Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/341

Այս էջը հաստատված է

Ու փերիներն այսպես տըխուր
Կանչում էին ողջ գիշեր։

260 Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։

[XIII]*


(Առավոտը)


Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
270 Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

«Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև սարեր յայլա,
Յայլա ջան, յայլա։


Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
280 Ծաղկի հետ խաղում՝
Ինչպես թիթեռներ։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,



________

259 Երգում էին ողջ գիշեր։

  • Այս և հետագա գլուխների համարները հետագայում ջնջվել են, փոխվել հեղինակի կողմից՝ պոեմի նոր խմբագրությանը համապատասխան:-Խմբ.