Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/342

Այս էջը հաստատված է

Լավ օրեր յայլա,
Յայլա ջան, յայլա:

Եկավ համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում-
Ո՞վ է մեզ գըրված։
290 Ա՛յ ջան տըղա, չոբան տղա, ո՞ւմն ես դու,
Աստված գիտի, աշխարհ գիտի-իմն ես դու:

Դե հանիր, աղջիկ,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
էն իգիթ յարին։


Բեղը ծիլ-ծիլ, բոյր թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունիմ, քանի նա կա աշխարհի:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
300 Հուր-սըրտեր յայլա:
Յայլա ջան յայլա։


Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում,
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա
Սեր-օրեր յայլա,
3այլա ջան, յայլա:


310 Մեռնիմ գարունքիդ,
Ծաղկած գարունքիդ,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սար-յարեր յայլա,
Յայլա ջան, յայլա: