Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/343

Այս էջը հաստատված է

[XV]


(Անուշը երգում է)



Ա՜խ, իմ բախտը իմ սրտի մեջ
Լաց է լինում <. . .>
320 Ցնդում է <. . .>
Իմ սիրտը սև ու տըխուր։

[Մի՞թև արդեն ծաղիկ հասակ
<. . . . . . . . . . . . . . . .>
էս աշխարքից դուք լիացաք,
Գընում եք սև ու տըխուր]։

Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Անշուշտ մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն են արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:

330 Ո՜հ, ծաղիկներն այս աշխարհում
Չարչարվում են միշտ իզուր,
Տըրորվում են ու թարշամում,
Սիրտները սև ու տըխուր։

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ


II


[XVI]


Ձըմրան մի գիշեր. կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի,
Գյուղն էին իջել հովիվ պատանիք
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։

____________

318 Ո՜հ, իմ բախտը սրտիս մեջ
331 Չարչարվում են միայն իզուր,
334-336 Ձըմեռվան գիշեր. կա մի հարսանիք,
Հըրճվում է զըվարթ ամբոխը գյուղի,
Իջել են հանդից հովիվ պատանիք