Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/344

Այս էջը հաստատված է

Ու պարից հետո լայն հըրապարակ
Բաց արին մեջ տեղն արձակ գլխատան:
340 Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան։
Հարա՜յ են տալիս-քաշի՜ հա, քաշի՜...
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին,
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր-գառնարած Մոսին։
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նըման,
Ջոկվեց բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
350 Գոռում են, գոչում երկու բանակից.
-Սրտապինդ կացեք, մի՛ վախեք, տըղերք:
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում, [փախս տալի կըրկին]:
Ադաթ կա, սակայն, այն մութ սարերում,
Ու միշտ հնազանդ հընոց ադաթին,
360 Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
<...> ընկնում խոզապարկուկի,
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար Է իբրև հաղթել մեկմեկի։
Իզուր Է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր Է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել երկյուղից, ինչպես մի պատկեր։
370 Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,

_________

855 Փեշերը քիփ-պինդ խըրում են գոտին,