Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/346

Այս էջը հաստատված է

Հա՛, հա՛, հա՛ տըղերք,
Մեջքը թափ տըվեք...

IV


XVIII


Ու իրար անցած հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր,
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։
-Ամոթ քեզ, Մոսի, թուք ու նախատինք,
Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
410 Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին։
Ի՜նչպես վեր ընկար դո՜ւ-սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՜ւ... կուճ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց...
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռիր, էլի, գետինը մըտիր,
Տանը վեր ընկիր, իլիկ պըտըտիր,

V


XIX


420 -Վա՜յ, վա՜յ, Մոսի ջան, ինձ մի՛ ըսպանիր,
Սըրանից հետո չեմ սիրիլ նըրան.
Վախենում եմ ես, ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած,
Մոսին, փայլկտուն խանչալը ձեռին,
__________
412 Ի՜նչպես վայր ընկար դո՜ւ-սարի նըման,
425 Անզոր ու դալուկ Անուշը չոքած,