Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/348

Այս էջը հաստատված է


460 Ով գիտի՝ գուցե հենց այս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար։
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը-արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի։

<...> Բոլորը լըռեց, մենակ Դեբեդը*
Սգում էր անդուլ գիշերվա մըթնում։
470 [Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը՝
Սիրտը քըրքրած,
Ջուրը փըրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին
Դեռ ծեծում է,
Հեծեծում է]։

XXVI


-Լըսի՛ր, ժողովո՛ւրդ, Զառնիշան տատին.
Մի զարմանք երազ տեսա էս գիշեր-
480 Աստված ողորմի մեր գեղին, հանդին.
Սիրտըս դողալուց վեր չի նըստել դեռ։
Մի ջուխտ մոմ ձեռիս՝ գիշերն երազում
Կանգնած եմ իբրև մի ժամի դըռան.
Մին էլ զարհուրիկ մի ձեն եմ լըսում,
Թընդում է ահեղ կայծակի նըման.
Երկինք ու երկիր իրար խառնըվեց,
Մըթնեց, սասանեց, դողաց սար ու ձոր,
___________

  • 467 տողից հետո շարունակությունը տրվում է ըստ մեկ այլ ձեռագրի` գրված երկու առանձին էջի վրա։

478-479-Լըսի՛ր, ժողովուրդ, Զառնուշան տատին.
Մի զարմանք տեսիլք տեսա էս գիշեր.