Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/349

Այս էջը հաստատված է


Ու մին էլ տեսնեմ՝ առաջըս կանգնեց
Դեղին թիկունքով մի բոզ ձիավոր...
490 Առաջըս կանգնեց՝ զարզանդ որոտաց.
-Ճանաչո՞ւմ ես ինձ, մեղավոր դու կին.
Տեր֊ինքն է ղըրկել ձեր գեղն ինձ,-ասավ.-
-Երեսըս,-ասի,-քու ոտի տակին…
-Տեսնո՞ւմ ես,-ասավ,-էս գավազանը,
Աչքըդ կըկոխեմ, եթե չըհայտնես,
Գեղը չըբերեք էն սատկած շանը,
Սուրբ Գևորգն, ասա, պատվիրեց էսպես.
Թե չէ՝ ձեզ վըրա, ձեր հանդի վըրա
Ցասում կըղըրկեմ, կըրակ կըթափեմ,
500 Որ արտի֊ցանքսի տեղը սևանա,
Երկընքի նամն ու ցողը կըկապեմ…
Մինչև սասանած լըսում էի ես,
Տեղըս քարացած տեսած հըրաշքից,
Հովին խառնըվեց, ամպին խառնըվեց
Ու կըրկին անտես եղավ իմ աչքից։
Ու մին էլ տեսնեմ, պատանն ուսերին,
Շուրջրս մեռելներ վեր կացան մին֊մին.
-Մեղք ե՜նք, թողարեք, որ հանգիստ քնենք.
Մեզ մոտ չըբերեք էն չարի զարմին…

[XXVII]


510 «Մեզ մոտ չըբերե՜ք, մեր գյուղ չըբերե՜ք…
Հեռո՜ւ մեզանից աստծու կըրակը…
Հեռո՜ւ կորցըրեք, դըժոխքը տարեք
Աստծու ատածի հարամ դիակը…
Խավար սարսափով թընդում է, գոռում
Ողջ գյուղը կիտված սև ամպի նըման.
Ու իգիթն անթաղ ընկած է ձորում.
[Ու մայրը հոգնած նըվում է վըրան]։

__________

489 Դեղին թիկունքով մի սև ձիավոր…
516 Ու ղաչաղն անթաղ ընկած է ձորում.