Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/350

Այս էջը հաստատված է


ՍԵՎԱԳԻՐ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐ


Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից։
 
Եվ ահա նորից ժըպտում են սըրտիս
Ինձ սիրող աչքերն, աչքերն հարազատ,
Եվ ահա նորից ես թռչում եմ <. . . >
Եվ սիրտս առողջ և միտքս ազատ:

Բացվում է ահա լեռան ուսերից,
10 Քրքում է թափում պայծառ առավոտ,
Ամպ ու <1 անընթ.> ելնում մութ֊մութ ձորերից:
Բուրմունք են շընչում [մարգեր] ու արոտ]:

Թնդում Է ահա աղմուկը բինի
Ամպերի տակին, սարերի լանջին,
Եվ բոլորն ահա նորից կենդանի,
Կանգուն ապրում են աչքիս առաջին-

_________

Առաջին երկու քառյակների տեղերը համարակալումով փոխված են:
5 Եվ ահա նորից մանուկ իմ սիրտը
9 ա Բացվում Է ահա պայծառ առավոտ
         բ Լեռան ուսերից ահա ճրագում
10 Եվ շնչում եմ ես թարմությունը վաղորդյան,
12 Եվ բույր են շընչում մարգեր ու արոտ։
13 ա Եվ ահա զարթնում է կյանքը բինի
          բ Եվ ահա անզուսպ աղմուկը բինի
14 Թնդում Է-շարժվում սարի լանջին,