Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/351

Այս էջը հաստատված է

Ջա՜ն, ականջ արա, հովիվն է երգում,
Ա՜հ, ձենիդ մատաղ, ա՜յ իգիթ չոբան,
Ապրում է, ապրում այդ ձայնն իմ հոգում,
20 Այդ ձայնը, հուժկու սարի պահապան։

Եվ լըսել եմ ես, երբ մութ գիշերով
Տարափ վշշալիս, կայծակ ճայթելիս,
Որոտում է նա ահեղ շեշտերով,
Ահ ու տագնապին մեզ սիրտ էր տալիս-

Լսել եմ զվարթ, անհոգ օրերում,
Գարնան օրերում, երբ որ նա բերին,
Զիլ, երկար ու ձիգ թնդում էր ձորում,
Բերա էր կանչում իրան գառներին։

Երբ անփույթ խաղով առվակի նման
30 Հոսում էր աշխույժ սարերի լանջում,
[Երբ ախ ու վախով լուսնյակ գիշերին]
[Գիշերվա խարույկի առաջ մղկտում էր նա],
Բայց ինչո՞ւ այսօր տխուր է հնչում <...>
__________
17 ա Եվ ահա լըսիր, հովիվն է երգում,
բ է՜յ, ականջ արա, հովիվն է երգում,
18 Ա՜խ, ձենիդ մատաղ, ա՛յ իգիթ չոբան,
21 Հիշում եմ ես, երբ մութ գիշերով
25 Լսել եմ զվարթ հարազատ վայրերում,
27 Զիլ երկար ու ձիգ կանչ<ում> էր ձորում,
28 տողից հետո՝
ա [Լսել եմ, երբոր անհոգ խաղալով
բ Երբ անփույթ խաղով սարերի վրա
Հոսում էր աշխույժ վըտակի նման,
ա Երբ թաքուն ցա<վով> փոթորկի առաջ
բ Երբ ախ ու վախով փոթորկի առաջ
Մղկտում էր] <. . .>
29 Երբ անփույթ խաղով վտակի նման
31 Երբ ախ ու վախով մթնում գիշերվա