Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/355

Այս էջը հաստատված է


ՊՈԵՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԹ, 1903, էջ 93-127

ա) Բացակայում են վերջնական խմբագրության 186-197, 272—277, 146-361, 540-543, 668-671, 692-695, 700-707 տողերը (ընդամենը 54 տող):
Պոեմի այս հրատարակությունը բաղկացած է 802 տողից։
բ) Մի շարք գոյական և դերանվանական բառերում հաճախ կիրառված այ երկհնչյունը, այս, այն, այսպես, մայր, ձայն, լայն, ծայր։ Դրանք հետագա հրատարակությունների մեջ փոխարինվել են էս, էն, էսպես, մեր, ձեն, լեն, ծեր բառաձևերով։ Նմանապես 1903 թ. քույրիկ, եղբայր բառերը հետագայում դարձել են քուրիկ, ախպեր։ Առանձին տողերում կատարվել են նաև հակառակ կարգի փոփոխություններ, գալի, տալի, լալի, ջահիլ բարբառային ձևերը հետագայում փոխարինվել են գրականով. գալիս, տալիս, լալիս, ջահել և այլն։
գ) Առաջին երգի «Փախցըրին բերին անառիկ Լոռի» տողն ունի տողատակի ծանոթագրություն. «Առասպելն ասում Է թե՝ Դև-Ալը (Դվալ սարը) և Դև-Բեթը (Դեբեդ գետը) և ուրիշ դևեր՝ հափշտակել են Արագածի աղջիկը, բերել են Լոռի»:
Նույնը՝ ԲԲ, ՀԳ:
դ) Տեքստային տարբերություններ

107 Դու չես իմանո՞ւմ. ականջ դի՛ր, տե՜ս...
240 -Նանի, վախեցա, գանգատվում Է նա,
293 Քեզ սիրի ով որ, աղջիկ։
300 Սիրտըդ մի՛ կոտրիր սուտ բանի համար,
302 -Ա՜խ, չէ՛, ես գիտեմ, ես բախտ չի ունեմ.
565 Աստված խընայի իր նաչար նանին...
634 Դեբեդն Է միայն անդընդում՝ հուզված՝
635 Խըլաձայն ողբով սուրում դեպի ցած։