Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/359

Այս էջը հաստատված է

ԲԹ մի օրինակի վրա «Անուշ» օպերայի լիբրետոյի համար կատարված աշխատանքը (ԳԱԹ, ԹՖ, № 1354)

ա) Պոեմը բաժանված է չորս գործողության։ 1-ին գործողությունն ընդգրկում է պոեմի նախերգանքն ու առաջին երգը, 2-րդ գործողությունը՝ երկրորդ, երրորդ և չորրորդ երգերը, 3-րդ գործողությունը՝ հինգերորդ երգը և 4-րդը՝ վեցերորդ երգը։ Տեքստի համապատասխան տեղերում Թումանյանը նշել է՝ «Վերջ Ա. գործ.», «Վերջ Բ. գործ.» և այլն։
բ) Շատ էջերի ձախ կողմը նշված են գործող անձանց անունները: Այսպես, «Նախերգանքի» տարբեր մասերում նշված են. Ալքեր, Քաջքեր, իսկ հաջորդ էջերում՝ Սարո, Անուշ, Մայրը, Մոսի, Ծերունի, Ա խումբ, Բ խումբ, Աղջիկներ, Ընկերուհին և այլն։ Պոեմի պատմողական որոշ հատվածներ կրճատված են։
գ) Բազմաթիվ էջերում կան նշումներ պոեմը լիբրետոյի վերածելու, տեքստն ընդարձակելու կամ սեղմելու վերաբերյալ, ինչպես նաև նոր գրված մի շարք հատվածներ։ Այդ նշումները և լրացումները կատարված են տեքստի հետևյալ տեղերում (ըստ պոեմի վերջնական բնագրի տողերի համարակալման).
4-5 տողերի միջև.
[Քաջքերի համար մի տուն (չափն ինչ ուզում է լինի)],
132 տողից հետո.
Ա խումբ աղջիկները
Հա, հա, հա, հա.
143 տողից հետո.
Գ խումբ աղջիկներ
Մի տուն ևս մի ուրիշ խմբի բերանում. մի ուրիշ խումբ է գալիս։ Բոլորը միասին դարձին։
151 տողից հետո.
Երկու սիրահարներ իրար պատահում են և խոսում:
169 տողից («Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ».) հետո նշված է. «3 անգամ»։