Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/36

Այս էջը հաստատված է

Օդը բուրմունք է ծաղկանց.
Հովիվ Ալեքն այն սարերում
Է մեծացել, միշտ ոչխարում։
Յուր սիրելի շների հետ
Դեպի լանջերն խոտավետ
Ամեն աստծո առավոտ
90 Ոչխարը տանում է արոտ.
Իրիկները մութն ընկնելիս
Բերում, ուրթումն արխաջ տալիս,
Նստում իրանց պարզ վրանում
Ու ղովտիցը շհուն հանում,
Ածում, կանչում, զվարճանում,
Մինչև հոգնում է, քունը տանում։
Նա բարի է, խոնարհ և հեզ,
Իրան անմեղ գառների պես,
Բայց և․․․ ահա այսօր
100 Հրացանն առավ ու գնաց, որ
Ղաչաղ թուրքին անե հարցում―
Ի՞նչ է շինում այդ սարերում։

VI

Վերջալույսի վառ շողերը
Կանաչ լերանց այն կողերը
Ոսկեզօծել են, և կիզում,
Բարի գիշեր են ասում։
Այս ժամերին այն սարերում,
Երբ տավարը կիթ են բերում
Հարայ հրոց է միշտ լինում.
110 Սակայն այսօր թուրքի բինում,
Որ մարդկանցից էլ դատարկ է,
Ուրիշ աղմուկ, աղաղակ է.
Շուն չէ հաչում, կով բառանչում,
Կանայքն են միայն «հարա՜յ» կանչում։

30