Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/360

Այս էջը հաստատված է

176 տողից առաջ գրել, բայց հետո ջնջել է.
[Երկու սիրահարներ, պատանիներ... խոսքեր]
244-247 տողերի դիմաց.
Գրել մոր անեծքը, կարճ։
248-251 տողերի դիմաց.
Երգելով ջուր են առնում աղբյուրներից և ծաղիկ քաղում. երգերով ծաղիկների ու աղբյուրների հետ խոսում են կարճ տողերով։
271 տողից հետո.

Դե հանիր, ա՛ղջի,
Վիճակն՝ ի բարին,
Երգերով գովենք
էն իգիթ յարին։
Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունիմ քանի նա կա աշխարհի։

306-317 տողերի դիմաց.
[Սեղմել կարճ տողերով]
318-329 տողերի դիմաց.
Չորս տող. երկու տողը ընկերուհին, երկուսը խումբը:
329 տողից հետո.
Անուշի երգը դնել։
500-503 տողերի դիմաց գրված է.
Կենդանացնել
524-527 տողերի դիմաց.
Ման եկող խումբը մի (տուն) երգում է ձորը մտնելով:
543 տողից հետո.
Մնաց հանդերում. և ահա մի օր
Քաղվոր կանանց մեջ, մթան հետ թաքուն