Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/361

Այս էջը հաստատված է

Շորերը պատռած, տըխուր, գըլխակոր[1]`
Անուշն անտառից եկավ հորանց տուն[2]

590 տողի դիմաց.

[Լալիս Է մի երկու տող]։

618-621 տողերի դիմաց.

Կենդանացնել, հառաչանքներ, բացականչություններ։

657 տողի դիմաց.

Լալկանների երգը մի տուն։

667 տողից հետո ավելացված է.

Ծանրը չոմբախը գըլուխը մեխած
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկայն խանչալը պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի։

691 տողից հետո ավելացված է.

-Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն,
Կանանչ տերևից րնկած, Սարո ջա՜ն,
Օրս մթնեց, Սարո ջա՜ն,
Արևս հանգավ <....>

699 տողից հետո ավելացված է.

Սըգվոր գետը,
Ծեր Դեբեդը,
Սիրտը քրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին
Դեռ ծեծում Է,
Հեծեծում Է։

  1. ա Եկավ Անուշը տխուր, գըլխակոր

    բ տխուր, գլխակոր Անուշը եկավ:
  2. ա Անուշը ձորից եկավ հորանց տուն:

    բ <1 անընթ.> առավ Անուշն հորանց տուն: