Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/364

Այս էջը հաստատված է

634 միայն-մենակ (Դեբեդն է մենակ անդընդում
                                                       հուզված)
698 ծերուկ-մենակ (Հոգնեցի՜ն, հանգա՜ն... Մենակ
                                             Դեբեդը)
699 մենակ-խեղդուկ (Սըգում էր խեղդուկ խավար
                                      անդընդում:)


636, 676, 688, 697 և 708 տողերի սկզբում «և» շաղկապը փոխարինված է «ու»-ով։

«Այ» երկհնչյունը գրեթե ամենուրեք փոխարինված է «է» ձայնավորով (էս, էն, հեր, մեր, ձեն և այլն)։

Նստիր, կոտրիր, հեռացիր, գցիր և նման հրամայական ձևերում հանված է վերջին «ր» տառը։

ԲԲ հրատարակության մի ուրիշ օրինակի «Անուշ» տիտղոսաթերթի վրա գրված է. «Բաքվի առաջին ձևը-աղճատված»։

120 Էջի ձախ լուսանցքում գրված Է «6 տող», որով Թումանյանը վերականգնել Է տպարանի կողմից բաց թողած II գլխի վերջին 6 տողը։

82 տողում սխալ շարված «երգում» բառը լուսանցքում ձեռագրով փոխարինված Է «կանչում»-ով (Սո՜ւս... ականջ արա, հովիվն Է կանչում...)։

107 տողի դիմաց (Դու չե՞ս իմանում, ականջ դիր, տե՛ս...) գրված՝ է. «պակաս վանկ»։