Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/368

Այս էջը հաստատված է

Եվ նրա անհայտ, մութ գաղափարը
Ամեն մարդ մի կերպ է հասկանում,
Յուր քարոզն ասում-յուր մտքինն անում
Բայց ես <. . .>
Ես էլ մի մարդ եմ <. . .>
Ես չեմ հավատում, թե աստված ուզեր,
Որ մարդն ապրելով յուր կյանքն անիծեր,
Կամ թե սոսկալի ժամը վախճանի
Մեր <1 անընթ.> հասակը լինի,
60 Երբ մենք ծաղկում ենք, և չենք մտածում,
Ինչպես է հողում մեռելը փտում
<. . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .>
Թե չէ՝ մեր կյանքը, որ այդպես լիներ,
Նրանից հետո էլ ի՞նչ միտք ուներ
[Գոյությունը այս փարթամ աշխարքի],
Գեղեցկությունը, բարիքը բնության,
Եվ բույրը ծաղկի, սիրուն երկինքը,
[Ինչու] և բոլոր վայելչությունքը
70 Խելքն ու հանճարը-
Որ տվել է մարդուն-
[Մի քանի օրվան տանջանքի
Եվ մահի համար]-
Ահա թե ինչու չեմ մխիթարվում,
Ոչ այս կյանքի հետ հաշտվում, հարմարվում:

III


[Բայց նրա լռությունը-վիճում էր ինձ հետ,
Հերքում էր իմս]-<. . .>
__________
51 Եվ նրա մութը հասկացողությունը
59 Ես չեմ հավատում, որ աստված ուզեր,
81 Ինչպես է մեռելը գետնի տակ փտում
70 Այն խելքն ու ստեղծա<գործությունը>
76 Եվ թեպետ նրա լռությունը-վիճում էր ինձ հետ,