Եվ անմահության կամ գոնե կյանքին
Ես հավատալով հույս էի որոնում,
80
Մեր անցյալ կյանքը երազ էր թվում,
Իսկ ներկան-ինչ որ այժմ էր կատարվում՝
Շարունակություն-սոսկալի տխուր։
Եվ ես երկյուղով, մտքիս միջին լուռ
Աղոթում էի, որ շուտով անցնի,
Կամ ասում էի-քընած կըլինի...
< . . . . . . . . . . . . . >
Մի տեղ մի անգամ այդպես է եղել.
Մեկին տարել են, ուզել են թաղել,
Կենդանացել է փոսումը հանկարծ,
90
Պատմել է, թե պառկած դագաղում
Բոլորն զգում էր-բոլորն իմանում,
Միայն խոսալ, շարժվել չէր կարողանում։
Այս բանն ինձ համար մի հույս էր դարձել,
Եվ սկսում էի ես ևս կարծել-
Նա էլ էր նույնպես ննջում կենդանի...
Եվ մի՞թե այսպես մեռել կըլինի,
Գույնը դեռ տեղը, մարմինը դեռ տաք,
Ինչպես մի խաղաղ քնած հրեշտակ։
Բայց հանկարծ տունս դագաղ ներս բերին,
100
Այս չնչին հույսս էլ ընդմիշտ հանգըցրին.
__________
77-78 տողերի միջև`
[Բայց նա շնչասսպառ]-
82 Նորա տխրալի շարունակություն
82 տողից հետո՝
ա [Իմ անցյալը թվում էր մի տխուր երազ]-
բ [Իմ անցյալ կյանքը թվում էր մի երազ]-
[Իսկ ներկան՝ նորա տխուր շարունակությունը].
98-90 Փոսումը հանկարծ կենդանացել է,
Եվ <...> [ինքը] դագաղում
95-96 [Որ] նա էլ էր քնած-ննջում կենդանի...
Եվ մի՞թե այնպես մեռել կըլինի,